Վաղը ժամը 9-ից կսկսվեն ակցիաները
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման աջակիցներին հունիսի 10-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հավաքվելու կոչ է արել։
Ըստ նրա՝ ընդդիմությունը աշխատանքային քննարկումների մեջ է, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդի պայքարը վերջնական և հաղթական ավարտին հասցնի, իսկ առաջիկայում անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով են հանդես գալու։