Բաշար Ասադը չի բացառել,որ կարող է տեղի ունենալ սիրիական և թուրքական բանակների ուղիղ բախում
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չի բացառել մի շարք պայմաններով հանրապետության տարածքում սիրիական և թուրքական զորքերի ուղիղ բախումը, հայտնում է RT Arabic-ը։
Ասադի խոսքով, առաջին հերթին պահանջվում է իր ժողովրդի դիմադրության պատրաստակամությունը։ Խոսքն առաջին հերթին այն տարածքների մասին է, որտեղ արդեն կանգնած է սիրիական բանակը։ Երկրորդ՝ անհրաժեշտ են ռազմական այնպիսի պայմաններ, որոնք երկու երկրների զինվորներին հնարավորություն կտան անմիջականորեն կռվել։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր իր պետության սահմաններին հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։