Ֆրանսիան Ուկրաինային կուղարկի «Կեսար» հաուբիցներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է առաջիկա շաբաթներին հայտարարել Ուկրաինային լրացուցիչ զենք մատակարարելու մասին։ Խոսքը, մասնավորապես, «Կեսար» ինքնագնաց հաուբիցների մասին է, հայտնում է РБК-Украина-ն Europe 1 հեռուստաալիքին հղումով։
Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան կարող է մատակարարել ևս վեց հաուբից, նույնքան էլ Ուկրաինան ստացել է ավելի վաղ։
«Էմանուել Մակրոնը կարող է հայտարարել ևս 6 հրետանու նոր մատակարարման մասին՝ մի քանի շաբաթից իր կատարած ուղևորության ընթացքում։ Այս զենքերը կրկին պետք է հանվեն բանակի պահեստներից»,- ասվում է զեկույցում։
Կեսարը նոր սերնդի ինքնագնաց հրետանային կայան է։ Այն թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ խոցել հակառակորդի թիրախները առաջնագծից 20 կմ և ավելի հեռավորության վրա։