Պատերազմից հետո Ռուսաստանն ավելի շատ գումար է աշխատում նավթի և գազի վաճառքից
Ռուսաստանի Դաշնությունը էներգառեսուրսների արտահանումից ավելի շատ եկամուտ է ստանում, քան մինչև փետրվարի 24-ը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը՝ Սենատի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
Ըստ Հոխշտեյնի՝ համաշխարհային շուկայում էներգակիրների գների աճը փոխհատուցում է Արևմուտքի պատժամիջոցները, գրում է ուկրաինական Strana.ua-ն։
«Ես չեմ կարող վիճել այդ հայտարարության հետ»,- նա պատասխանել է այն հարցին, թե հիմա Ռուսաստանը հում նավթի ու գազի վաճառքից ավելի շատ է վաստակում, քան պատերազմի սկսվելուց առաջ։