Գազի բարձր գնի պատճառով փակվել է Բրիտանիայի խոշորագույն գործարաններից մեկը
Մեծ Բրիտանիայում էներգիայի բարձր գների պատճառով փակվել է երկրի ազոտական պարարտանյութերի արտադրության խոշորագույն գործարաններից մեկը՝ Ince-ը, գրում է The Telegraph թերթը՝ վկայակոչելով CF Fertilisers-ին:
Հրապարակման համաձայն՝ ընկերությունը չի կարողանում գործարկել կայանը՝ գազի ռեկորդային բարձր գների և բնապահպանական հարկման մակարդակի պատճառով։
Հրատարակությունը նշում է, որ ձեռնարկության փակումը կարող է հանգեցնել Բրիտանիայում սննդի մատակարարման շղթաների խափանման։