Հարավային Կորեայի նախագահը կմասնակցի Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը կմասնակցի հունիսի վերջին Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի ներկայացուցչին։
Նա կարծում է, որ հանդիպումը Հարավային Կորեայի համար հնարավորություն կլինի ամրապնդելու ՆԱՏՕ-ի անդամների հետ համագործակցությունը կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար: Յուն Սեոկ-Յոլն ասել է, որ ծրագրում է մի քանի երկկողմանի հանդիպումներ անցկացնել ուղևորության ընթացքում:
Զեկույցում նշվում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելը կլինի Յուն Սեոկ Յոլի առաջին այցը որպես պետության ղեկավար։ Հունիսի 29-30-ը Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։