Չեռնոգորիան ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության առաջարկով բալկանյան այս երկրի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում որոշել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է RTCG հեռուստառադիոընկերությունը։
«Այս որոշումն արտացոլում է Ուկրաինայի ամբողջականության և ինքնիշխանության պահպանմանն աջակցության ցուցաբերման հետևողականությունը»,- ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։