RIA Novosti-ն հեռացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտարարություններով հրապարակումները
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը, որի կայքն արգելափակված է Ադրբեջանի տարածքում, հեռացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտարարություններով հրապարակումները։
Գործակալության կողմից հրապարակված ծավալուն հարցազրույցը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ լայն բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանում:
Հրապարակումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՌԻԱ Նովոստիի այս նյութերը հակասում են Բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի և Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։