Ֆինլանդիան ռազմական նոր օգնություն կուղարկի Ուկրաինային
Ֆինլանդիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի: Այսօր կառավարության առաջարկով համապատասխան որոշումը հաստատել է երկրի նախագահ Սաուլի Նիինիստեն։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Գերատեսչությունում շեշտել են, որ իրենք չեն բացահայտի տեղեկատվություն օգնության բովանդակության, առաքման եղանակի և ժամանակացույցի մասին։ Այս միջոցառումներին կհետևեն Ուկրաինային ռազմական օգնության առաքումն ապահովելու համար։
«Ֆինլանդիան չի մոռանա Ուկրաինային և ուկրաինացիներին: Մենք կշարունակենք մեր օգնությունը: Մենք կուղարկենք պաշտպանական տեխնիկայի նոր փաթեթ», - ասել է պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը: