Կրեմլը չի արձագանքի ՌԴ նախագահի դեմ ուկրաինական պատժամիջոցներին
Ռուսաստանը չի արձագանքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պաշտոնյաների դեմ ուկրաինական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ պատժամիջոցների մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը Ռուսաստանի արձագանքի կարիք չունի։
«Չեմ կարծում, որ սա արժանի է մեր կողմից որևէ կոնկրետ քայլի»,- ասել է Լավրովը: