Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկանալու վարկածը. Թևանյան

Սերգեյ Լավրով–Արարատ Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ վերջինս սրտնեղել է, որ Թուրքիան նախապայմանով է խոսում Հայաստանի հետ։ Ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Միրզոյանը ճիշտ է գնահատում Թուրքիայի վարքագիծը, բայց չէ՞ որ Թուրքիան նախքան հայ–թուրքական շփումն էր այդ մասին խոսում։ ՀՀ իշխանությունները նո՞ր են լսել Էրդողանի, Չավուշօղլուի, մյուսների հայտարարությունները։

Մեր բոլոր զգուշացումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը և մյուսները չնկատելու էին տալիս Թուրքիայի հայտարարությունները և շուտասելուկի պես կրկնում էին «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է» նախադասությունը։

Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ հայ–թուրքական «երկխոսությունն» իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, և որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ միայն ադրբեջանական պահանջները (Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում) բավարարելուց հետո կարող են կարգավորվել հայ–թուրքական հարաբերությունները (չհաշված՝ թուրքական նախապայմանները Հայոց ցեղասպանության ու այլ թեմաներով)։

Մեզ ասում էին, որ հանգիստ եղեք, նախապայման չկա։ Մեզ ասում էին, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս։ Մեզ ցույց էին տալիս Թուրքիայի հայտարարությունն «առանց նախապայմանների» հարաբերություն կարգավորելու մասին և փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խաբում էին։ Խաբում էին ամենալկտի ձևով ու շատ հստակ նպատակով։ Հանուն սեփակա շահի իրենց պետք էր թուրք–ադրբեջանական օրակարգով գործընթացի մեջ մտնել, և իրենք մտան՝ ստորադասելով Հայաստանի ու Արցախի շահերը։

Մենք ահազանգում էինք, որ մի կողմից Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց մյուս կողմից՝ զուգահեռաբար վավերացնում է Ադրբեջանի հետ Շուշիում կնքած հակահայկական հռչակագիրը և բացահայտորեն խոսում նաախապայմանների լեզվով։

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ՔՊ–ական պատգամավորները մերժեցին մեր նախաձեռնությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ բերված ՀՀ ԱԺ հայտարարության մեր առաջարկած նախագիծը Փաշինյանը չընդունեց՝ հիմնավորելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն է կարգավորվում, խաղաղություն է հաստատվում և չարժե նման հայտարարությամբ խանգարել դրական երկխոսությանը։ Սա նիկոլենց հերթական բլեֆն էր։ Փափուկ բարձ դնելու հերթական քայլը։

Հիմա սրանք խոսում են այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում հայ–թուրքական գործընթացը, ինչը նախապայման է և ապակառուցողական։ Միրզոյանը հիշեցնում է «Քշի Թուրքիա» թեմայով հայտնի անեկդոտի հերոսին, ով նոր է իմացել, որ 1915թ․ ցեղասպանություն է եղել ու թուրքերն են մարդասապանի դերում եղել։

Եթե Միրզոյանը, իր ղեկավարը և մյուսները նոր են բացահայտել, որ Թուրքիան՝

• նախապայմանների լեզվով է խոսում,

• հայ–ադրբեջանական հարաբերություններով է պայմանավորում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,

• ապակառուցողական է,

ապա դա վկայում է օրվա իշխանությունների դիլետանտության, անգրագիտության մասին։

Իսկ եթե նիկոլենք շատ լավ ֆիքսել են թուրքական նախապայմանները, հասկացել են, թե ինչն ինչոց է, բայց այդուհանդերձ մտել են թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է և այլ հոդված։

Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտոթյունից ոչինչ չհասկանալու վարկածը։ Թերևս, իրենք էլ են հասկանում, որ ավելի լավ է կասկածվեն հիմարության, այլ ոչ թե դավաճանության համար։

Թե իրականում ինչի հետ գործ ունենք, քաղաքական «հերձումը» ցույց կտա»: