Դատարանը Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից
Դատարանը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից։ Այս մասին «Տելեգրամում» տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,-գրել է նա: