Վերջապես ընդդիմությունը սկսեց բարձրաձայնել Բերձորի մասին. այն պետք է լինի ընդդիմության թիվ մեկ քաղաքական օրակարգը. Նաիրի Հոխիկյան
Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջապես ընդդիմությունը սկսեց բարձրաձայնել Բերձորի մասին։ Համառությունը արդյունք տալիս է։ Ու ընդհանրապես կարևոր չէ, թե ով է անում, կարևորը արդյունքն է։
Մենք պետք է միասնաբար հասնենք Բերձորի պահպանությանը։ Միասնաբար մենք կարող ենք պահել Բերձորը, և շարունակում եմ պնդել, որ Բերձորի թեման հիմա պիտի լինի ընդդիմության թիվ մեկ քաղաքական օրակարգը»: