Նիկոլաս Մադուրոն ժամանել է Թեհրան
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Թեհրան՝ բանակցություններ վարելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Tasnim-ը։
Մադուրոն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Իրան է ժամանել ուրբաթ օրը՝ բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ։
Վենեսուելայի նախագահը կհանդիպի իրանցի գործընկերոջ հետ և կմասնակցի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։
Իրանն ու Վենեսուելան սերտորեն աշխատում են պատժամիջոցների հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ այն պատժամիջոցների, որոնք ուղղված են էներգետիկ ոլորտին, նշում է գործակալությունը։
Իրանը Վենեսուելային մատակարարում է վառելիք և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նավթավերամշակման գործարանների համար՝ չնայած ԱՄՆ ճնշմանը երկրի տրանսպորտային և առևտրային ծառայությունների վրա:
Վենեսուելան նաև Իրանից ստացել է ծանր նավթի նոսրացման մեծ բեռներ: