Արեստովիչը խոսել է Ուկրաինայի կորուստների մասին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ խոսել է Ուկրաինայի Զինված ուժերի կորուստների թվի մասին։
Feigin Live YouTube ալիքի եթերում Արեստովիչն ասել է, որ հակամարտության սկզբում օրական միջինը 100 մարդ է զոհվել։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 հազար զինվոր։