Ջո Բայդենը քննադատել է ամերիկյան նավթային հայտնի ընկերությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է ամերիկյան նավթային ընկերությունները՝ կոչ անելով ավելացնել արդյունահանման ծավալները և սպառնացել բաժնետոմսերի հետգնման հարկով, նշում է ExxonMobil-ը:
«Մենք այնպես կանենք, որ բոլորն իմանան Exxon-ի եկամուտների չափը։ Ինչո՞ւ չես ասում, թե Exxon-ի եկամուտն այս տարի, այս եռամսյակում որքան է եղել: Exxon-ն այս տարի ավելի շատ փող է աշխատել, քան Աստված»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ամերիկյան նավթային ընկերությունները դաշնային հողերում հորատման 9000 թույլտվություն ունեն ԱՄՆ կառավարությունից։