Փաշինյանի մուտքը Արարատի մարզ խոչընդոտող քաղաքացիներից շատերը բերման են ենթարկվել․ Բաբայան
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։ Այս մասին թելեգրամի իր ալիքում։
«Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչպետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը:
Իսկ ոստիկաններին խորհուրդ եմ տալիս գոնե Ալիևի շրջագայության ժամանակ հայերին չձերբակալել»: