Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Նկատողություն Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությանը և խիստ պատժի սպառնալիք «Սանիթեք»-ին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազակերպմանն ու իր դժգոհությունը հայտնել ինչպես սանմքարման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:

«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաև ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: Թեև պետք է նաև արձանագրենք, որ 3 օրից ավել անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ: Ու հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական` ներգրավվել այդ աշխատանքներում և աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամաբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությանը՝ նկատելով, որ այդ մասով ևս ակնհայտ էր թերացումը:

«Ձնամաքրման աշխատանքների վերահսկողության ուղղությամբ տեղումների առնվազն առաջին օրը ակնհայտ էր գրեթե բոլոր վարչական շրջանների կողմից թերացումը: Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմն ընդհանրապես ամբողջությամբ թերացավ այդ աշխատանքի մեջ: Ու հաշվի առնելով, որ էրեբունիում դեռևս վարչական շրջանի սանմաքրման ձեռնարկությունն է այդ աշխատանքներն իրականացնողը, որն ամբողջությամբ տապալեց, նկատողություն եմ հայտարարում ինչպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, ով անձամբ էր համակարգում այդ աշխատանքները, այնպես էլ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ծառայության բոլոր պատասխանատուներին», – նշել է քաղաքապետն ու հանձնարարել է վերանայել Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման ընկերության ֆինանսավորումը:

Տոնական օրերին աղբահանության կազմակերպմանն անդրադառնալով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն ևս եղել է ոչ բավարար, և իր դժգոհությունն է հայտնել ինչպես «Սանիթեք» ընկերությանը, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներին:
«Այն, որ աղբահանությունն այդ օրերին վատ է կազմակերպվել, անգամ քննարկման ենթակա չէ: Ու այս հարցում իմ դժգոհությունը ոչ միայն «Սանիթեք»-ից է, այլ նաև վարչական շրջանների ղեկավարներից: Դու՛ք պետք է տեղերում վերահսկեիք աղբահանության կազմակերպումն ու պահանջեիք այն իրականացնել պատշաճ: Առավել ևս, որ ձեզ համար նորություն չէր, որ հատկապես տոնական այդ օրերին աղբի ծավալը բավականին շատ է ու աղբահանությունը պետք է իրականացվի ոչ տարվա մնացած օրերի հաճախականությամբ և գրաֆիկով: Ուստի հետևություն արեք այս ամենից ու հենց տեղերում վերահսկեք աշխատանքների կազմակերպումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 1200 աշխատակիցներին ու գնահատելով նրանց օր ու գիշեր կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներին աջակցած ընկերություններին՝ ընդգծելով, որ տոնական այդ օրերին մարդիկ իրենց ընտանիքների կողքին լինելու փոխարեն եղել են դրսում ու արել են հնարավորը, որպեսզի ապահովեն մայրաքաղաքի բնակիչների հնարավոր անխոչընդոտ տեղաշարժը: