Ռուսաստանը և ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու կարևորագույն սպառնալիքներն են. Չավուշօղլու
Անկարան Մոսկվայից պատասխան է սպասում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու առաջարկին։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք Անկարայում բանակցություններ ենք վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկել ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսումը և հացահատիկի մատակարարումների սահմանափակումների վերացումը։ Մենք կարծում ենք, որ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի առաջարկած ծրագիրը ամենաճիշտն է, և կողմերը պետք է քննարկեն այն։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս հարցով Ստամբուլում հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև, սա ՄԱԿ-ի առաջարկն է։ Մեր դիրքորոշումը հստակ հաղորդվել է, հիմա սպասում ենք Ռուսաստանի արձագանքին թե հանդիպման, թե այլ մանրամասների վերաբերյալ»,- ասաց նա։
Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան կշարունակի ուշադրություն դարձնել այս թեմաներին առաջիկա շրջանում։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու կարևորագույն սպառնալիքներն են։