Կավարտի հանքում դեղնադարչնագույն ջրերն արդեն մաքրել են. Գևորգ Փարսյան
Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ էր հրապարակել Սյունիքի մարզից` նշելով, որ Կավարտի հանքում արտադրական վթար է եղել, որի արդյունքում դեղնադարչնագույն երանգի արտադրական ջրերը հոսում են Կապանի կենտրոնով։
«Տարածքն արդեն մաքրել են». NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
«Արտադրական վթար չի եղել, լքված հանքախորշ էր, որի հոսող ջրերի արտահոսք էր եղել։ Երեկ կոմունալ ծառայությունն արդեն մաքրել է։ Համայնքում նման հանքախորշեր շատ կան»,-ասաց նա։