Փաշինյանի այցից առաջ բերման ենթարկված Գայանեին ազատ են արձակել՝ առանց բացատրություն տալու
Արարատ քաղաքում Փաշինյանի այցից առաջ բերման ենթարկված Գայանեին, նրա մորը եւ նշանածին ոստիկանները ազատ են արձակել՝ որեւէ բացատրություն չտալով բերման ենթարկելու պատճառների մասին:
«Մեզ քաշքշելով, առանց որեւէ բան ասելու մեզ բերման ենթարկեցին, ասում ենք` ինչ ենք արել, իրենք էլ թե պետք է գնաք ոստիկանություն, ես էլ ասեցի, որ պետք է կգնանք, ինչի եք քաշքշում: Սկզբում մեզ տարան Արարատի ոստիկանություն, խնդրեցի փաստաբան հրավիրել, կամ գրավոր արձանագրություն տալ, ոչինչ չտրամադրեցին, տարան Վեդու ոստիկանություն, այնտեղ էլ գցեցին իրար վրա, չգիտեին ինչ գրել, վերջում էլ գրեցինք, թե մեզ ապօրինի են բերման ենթարկել, ստորագրեցինք, ու դուրս եկանք»,- պատմել է Գայանեն:
Գայանեն կարծում է՝ իրենց բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար, որ ինքը «անհարմար» հարցեր չտար Փաշինյանին: