Նիկոլ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար է իշխանության եկել, այլ հարստության վերաբաշխման. Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է:
«Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը հերթական վկայությունն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար է իշխանության եկել, այլ հարստության վերաբաշխման: Եթե ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի քրեական պատասխանատվության հարցի լուծման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկվեցին, ապա նշված հանգամանքը նույնիսկ ապացուցման կարիք չունի»: