Վրաստանի դեղատներում Ուկրաինային «աջակցում են» կտրոնով (լուսանկար)
Դավիթ Դավթյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում հրապարակել է լուսանկար՝ Վրաստանի դեղատներից մեկում ձեռք բերած դեղերի կտրոնով:
Կտրոնի վրա, ըստ ամենայնի, նաև զբոսաշրջիկների համար հասկանալի լինելու նպատակով՝ անգլերենով գրված է.
«Շնորհակալություն այցելության համար.
Ռուսաստանը զավթել է Վրաստանի տարածքի 20%-ը.
Slava Ukraina!»
