Հասկանալի է՝ մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է. Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում VDNKh բելառուսական տաղավարի գործունեության բարելավմանն ուղղված հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
Նա մասնավորապես ասել է․
«Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակը, հատկապես տնտեսական ոլորտում, թելադրում է հատուկ արդիականություն, և այս առումով որոշակի ոչ ստանդարտ գործողություններ են պահանջվում: Հասկանալի է, որ այս իրավիճակում մեր հիմնական գործընկերն ինչպես նախկինում էր՝ Ռուսաստանն է: Եվ մենք հատուկ կարևորում ենք աշխատանքը ռուսական շուկայում: Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հետևաբար, բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են գործելու համար: Դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մյուս շուկաները՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, սակայն հիմա մենք չենք կարող այնտեղ աշխատել այնքան արդյունավետ, որքան մինչ պատերազմն էր», - մեջբերում է ԲելՏԱ-ն՝ Լուկաշենկոյի խոսքերը։