Կրեմլը կասկածի տակ է դրել արևմտյան լրագրողների «ադեկվատությունը»
Արևմտյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղեկատվական ադեկվատությունը շարունակում է մնալ հարցականի տակ, Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Արևմտյան շատ հայտնի լրագրողների տեղեկատվական ադեկվատությունն այժմ, համենայնդեպս մեզ համար, հարցականի տակ է, մենք դեռ չէինք կարող նրանց անվանել օբյեկտիվ լրագրողներ», - հարցազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նշել է, որ նրանց դժվար է անվանել «իսկական լրագրողներ»։