Պուտինը չափազանց կարևոր ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում չափազանց կարևոր կլինի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Պուտինը կխոսի էներգակիրների գների բարձրացման վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության և աշխարհում առաջացող պարենային ճգնաժամի մասին։
«Իհարկե, անհնար է չխոսել այդ մասին, և ես վստահ եմ, որ նախագահը կխոսի… Այս տարի նրա ելույթը ֆորումում չափազանց կարևոր կլինի», - ասել է Պեսկովը։