Լվացվել և մաքրվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի («Ձկան խանութ»-ի) գետնանցումը (ֆոտո)
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համագործակցությամբ լվացվել և մաքրվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի («Ձկան խանութ»-ի) գետնանցումը: Երևանյան գետնանցումների սանմաքրման ու լվացման միջոցառումները շարունակական կլինեն:
Այսուհանդերձ, Երևանի քաղաքապետարանը խնդրում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին դրսևորել սրտացավություն ու պահպանել համակեցության նորմերը՝ մաքուր պահելով և թույլ չտալով աղտոտել Երևանի հանրային վայրերը: