Ինչո՞ւ Մովսես Հակոբյանը չի բացահայտում այն, ինչ գիտի, եթե նրա համար կարևոր է հայրենիքը. Արա Վարդանյան (տեսանյութ)
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտված չէ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հիշեցրեց Արա Վարդանյանը՝ հավելելով, որ Հակոբյանը նաև ասել էր, թե՝ եթե իմանաք ինչ է պարունակում այդ փաստաթուղթը, ապա Նիկոլը հազիվ թե տուն հասնի։
«Իմ մոտ, որպես ՀՀ քաղաքացի, հարց է ծագում, թե ինչի մասին է նա խոսում, և այն, որ եթե Մովսես Հակոբյանի համար այդքան կարևոր է Արցախը և մեր բանակը, ապա ինչո՞ւ Մովսես Հակոբյանը չի բացահայտում այն, ինչ գիտի, եթե նրա համար կարևոր է հայրենիքը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ այս տեղեկատվությունը պետք է ստուգվի ու, եթե Նիկոլ Փաշինյանը որևէ բան է թաքցնում, ապա նա չպետք է մնա իշխանության։
Մանրամասները՝ տեսանյութում