29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել«Եթե Նիկոլին լսենք, պիտի կшխվենք բոլորս, որ երկիրն ազատվի, տա թուրքերին». հարցում ԼոռիումՔվեարկության օրն արգելվում է ընտրատեղամասերի հարակից տարածքներում խմբերով հավաքվելը․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելԻսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան ԳեղամյանԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
Հասարակություն

Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին. Civilnet.am

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են, գրում է Civilnet.am-ը:

Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։

Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։

Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։

Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։

Մեկ այլ պայմանագրով այս ընկերությունն իրականացնում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է շուրջ 1,7 մլրդ դրամ կամ ավելի քան 3,7 մլն դոլար։

Այս մրցույթին էլ եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» առաջ է անցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունից՝ ներկայացնելով կրկին ընդամենը 500 000 դրամով կամ 0,03 տոկոս պակաս գնային առաջարկով։

Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել ու ծանոթացել է Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այնտեղ էր նաև Կառլեն Սիմոնյանը։

Պետական գնման մրցույթին մասնակցելու համար «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ ի դեմս ընկերության տնօրեն Կառլեն Սիմոնյանի, ներկայացրել է իրական շահառուների մասին տեղեկատվություն, որում պնդում է, թե ընկերության բաժնետերերը երկու կին են՝ Սվետլաննա Կամոյի Պողոսյանը և Գրետա Սարգսի Թադևոսյանը, ինքն էլ գլխավոր տնօրենն է։