Եթե մենք հիմա չպայքարենք, ապա հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Լաչինը կհանձնի Ադրբեջանին. Հոխիկյան
Մեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ հաճախ մարդիկ հարցնում են, թե Բերձորը ո՞ր քաղաքն է, որի մասին այդքան խոսում եմ։
Սիրելի հայրենակիցներ, Բերձորը ձեր իմացած Լաչինն է։ Եթե մենք հիմա չպայքարենք, ապա հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Լաչինը կհանձնի Ադրբեջանին։
Լաչինը պահելու տարբերակներից ամենաարդյունավետը քաղաքի արագ բնակեցումն է։ Դա նաև ռուս խաղաղապահներին առիթ կտա՝ դուրս չգալ այդ վայրից»: