Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հունիսի 14-ին հաջորդելու է պայքարի նոր օրը. Գեղամ Մանուկյան

Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարևոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.

«Հունիսի 14-ին հաջորդելու է ՊԱՅՔԱՐԻ նոր օրը...

Մի քանի ժամից Ֆանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրության շարժման հանրահավաք է հայտարարված։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարված նոր մարտավարության, գործողությունների մասին հայտարարությունների։ Մեթոդներն ու գործողությունները կարող են սրբագրվել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թե Ֆրանսիայի հրապարակում դիմավորած ամեն օրս, ամեն լուսաբացս սկսվում է պայքարի մտքով։ Ես պարտք ունեմ, առաքելություն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամեն մեկս այդ առաքելությունն ունենք։ Այս 40 և ավելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդության գործողություններին ներկա իմ, մեր զինակից հայրենակցի վճռականությունը տեսնելով՝ վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մեկ վերջնանպատակ՝ Հաղթանակ։ Երկար գրելու ցանկությունս մեծ է, բայց հասկանում եմ, որ հևքի մեջ չի էլ ընթերցվի։ Ուղղակի անեմ մի քանի արձանագրում.

• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժվել:

• Հրապարակը այսօր կոչվում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կլինենք, մյուս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցույց տվեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է։ Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետության հրապարակում եւս տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ մնում ենք այստեղ։

• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիվ ենք տվել։

• Հունիսի 14-ն ունի մեկ առանձնահատկություն՝ ներվի փորձության օր է։ Այս իշխանությունը դավադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պես էլ իրեն պահում է։ Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մեջ սերմանի։

• Կարևորը՝ հունիսի 14-ին, ինչպես նախորդ բոլոր օրերին, մեկ մարդու պես գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիվ է, քննարկման ենթակա չէ։ Անցնող բոլոր օրերին առավել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մեջ չքայլելը։

Հաճախ բեմերում չեմ եղել, բարձրախոս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մեկն եմ մեր տասնյակ հազարավոր զինակիցներից։

Այդպես էլ վարվելու եմ վաղը, մյուս օրը։ Նույնն ակնկալում եմ ամեն մեկիցս։ Քանի որ մենք դիմադրության շարժման զինվորներ ենք՝ կռիվ ենք տվել հավասար, քայլել ենք հավասար, ծեծվել ենք հավասար, վնասվել ենք հավասար, ու հավասար եւ միասնական էլ հաղթելու ենք։

• Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։

• Ինձ համար կարեւորը հունիսի 15-ն է։ Երբ նույն համառությամբ ու վճռականությամբ շարունակենք մեր պայքարը։ Վստահ եմ, հազարավոր մեր զինակիցներ շարքերում են լինելու։

• 19։30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիկապես հետներս չեն. ճաղերի ետեւում են) լինելու եմ Հրապարակում:

• Մեզ ճաղերի ետևից տասնյակ մեր ընկերներն են հետեւում։ Նրանցից շատերին անխոս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք։ Նրանք են, որ ոգի են տալիս մեզ։ Նրանց տեղն էլ կանգնենք հունիսի 14-ին ու հաջորդ օրերին։ Մինչեւ մեզ միանան, կամ մեր ընդհանուր հաղթանակը նշեն։

• Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչեւ ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց։ Մենք դա կարող ենք։ Պետք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ։

• Իսկ դրա համար իրոք հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել։ Դիմադրությանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների համառությամբ փաստեցինք՝ կարո՛ղ ենք։

• Հետեաբար, հունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստվենք, որ այն արդեն նեղ է մեզ համար, Հայաստանը պետք է դարձնենք մեծ, մեկ ամբողջ հրապարակ ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը։

Կհանդիպենք 19։30-ին, նույն վայրում, որ հետո երթ անենք, հետո արդեն տարածվենք ողջ երկրով»։