Կարծում եմ՝ երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված․ Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հայտնում է «La Stampa» պարբերականին։
«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք երրորդ համաշխարհային պատերազմն ապրում ենք մաս-մաս։ Այսօր, կարծում եմ, երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված»,- ասել է Հռոմի պապը։
Նրա խոսքով՝ պետք է մտածել, թե ինչ է կատարվում մարդկության հետ, «որը վերապրել է երեք համաշխարհային պատերազմ մեկ դարում»։
Հռոմի պապը նաև հիշեցրել է Աֆրիկայի որոշ շրջաններում շարունակվող պատերազմները, ինչպես նաև 25 տարի առաջ Ռուանդայի պատերազմը։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ աշխարհը գտնվում է պատերազմական իրավիճակում։