Ո՞ր է Ռուսաստանի ամենամահաբեր ինքնաթիռը․ «The Sun»
Բրիտանական «The Sun» թերթը ռուսական ռազմավարական «Ту-22M3» ռմբակոծիչն անվանել է Ռուսաստանի «ամենամահաբեր» մարտական ինքնաթիռը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով պարբերականի կայքում տեղադրված հրապարակման մեջ։
Ռուսաստանի ամենամահաբեր մարտական ինքնաթիռն ի վիճակի է միջուկային զենք կրել հազարավոր կիլոմետրերով և նետել մինչև 24 տոննա ռումբ: «Ту-22М»-ը, որը հայտնի է նաև ՆԱՏՕ-ի «Backfire» անվամբ, կարող է կրել օդային ռումբեր, մասնավորապես «ФАБ-250» և «ФАБ-1500»՝ համապատասխանաբար 250 կգ և 1,5 տոննա քաշով, ինչպես նաև խոշոր միջուկային, բարձր, ճշգրիտ և հականավային հրթիռներ՝ հեռահարությամբ։ «X-101»-ի հեռահարությունը 2500-ից 2800 կմ է, «նշանակում է, որ Եվրոպայի մեծ մասը գտնվում է Ռուսաստանի հասանելիության սահմաններում»:
«Օգտագործելով ռուսական հեռահար թևավոր հրթիռներ, ինչպիսին է «X-101»-ը, Պուտինի ռմբակոծիչները կարող են ռմբակոծել թիրախները ողջ Ուկրաինայում՝ առանց Ռուսաստանի օդային տարածքը լքելու»,- գրում է «The Sun»-ը։