Դեռևս որևէ բան չի քննարկվել․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հետ կապված ոչինչ չենք արել կամ էլ ես այդքան տեղեկացված չեմ, բայց բացակաները ստանում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ բացականեր ստանալը հետևանքներ է ունենում, մասնավորապես, ազդում են աշխատավարձի և մնացածի՝ ինչ օրենքով կա։
«Դեռևս որևէ բան չի քննարկվել»,- կրկնեց Խաչատրյանը։