Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Եվրապառլամենտը թքեց Շառլ Միշելի, Նիկոլի և Իլհամի վրա. Նաիրա Զոհրաբյան

«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուխ չունեցավ օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը։ Ինչ ասես, ասեց՝ «խնդիր, հարց», բայց՝ ոչ հակամարտություն։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին զառանցեց, թե ադրբեջանական կողմն է խնդրել բոլորին այլեւս երբեք չօգտագործել «հակամարտություն» եզրույթը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այն, որ Նիկոլը սպասարկում է ալիեւյան օրակարգը՝ դրա մասին հոգնելու չափ ասել ու փաստեր ենք ներկայացրել։

Էս պահին ընդամենն ուզում եմ մի քանի հղում անել հունսի 8-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւից, որով եվրոպառլամենտականները կոլեկտիվ թքում են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ալիեւ-Նիկոլ դուետի վրա։

Եւ այսպես՝

Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Այսինքն՝ օգտագործել է «հակամարտություն» տերմինն ու ամրագրել է, որ այն կարգավորված չէ, ի տարբերություն ադրբեջանա-հայկական դուետի, որոնց համար Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլեւս չկա, եւ կա ընդամենը Ղարաբաղի տարածք՝ Ադրբեջանի կազմում։

Ավելին, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը հստակ արձանագրում է, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանը, ինչը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի եւ տասնյակ հազարավոր տեղահանվածների:
Հունիսի 8-ին ընդունված բանաձեւը կրկին արձանագրում է, որ Եվրախորհրդարանն ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում:

Եվրախորհրդարանի այս բանաձեւը տապալելու համար Բաքուն իր ջեբի լոբբիստների եւ խավիարակիրների մի ողջ գումարտակ էր իջեցրել Ստրասբուրգ՝ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիկովի գլխավորությամբ, սակայն ադրբեջանական իկրան ու կրեդիտ քարտերը այս դեպքում հերթական անգամ չաշխատեցին։

Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ բանաձեւից հանվեն երկու հիմնական ձեւակերպումներ, որ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, եւ որ Ադրբեջանն է 2020թ. 44-օրյա պատերազմի նախաձեռնողը», բայց Ալիեւի իկրան «ասեչկա» տվեց։
Այսպիսով, ի տարբերություն ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամի եւ Նիկոլի, Եվրոպական խորհրդարանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարել չլուծված, պնդում է, որ 44-օրյա պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանն է եւ հերթական անգամ պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հասկանում եմ, որ սա շատ ցավալի բանաձեւ է Նիկոլի եւ իր ուսապարկերի համար, բայց իրենք դեռ շանս ունեն Եվրոպառլամենտի դիմաց հացադուլի նստելու եւ պահանջելու չեղարկել հայանպաստ այս բանաձրը»: