Ֆինլանդիայի նախագահը Թուրքիայի հարցում հիասթափված է
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն Թուրքիայի հարցում հիասթափված է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը խանգարող տարաձայնություններում առաջընթացի բացակայությունը, հայտնում է Bloomberg-ը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ են ներկայացրել, սակայն Թուրքիան մերժել է նրանց հայտերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս պահանջել է, որ երկրները, հատկապես Շվեդիան, քրդական խմբավորումներին ճնշելու համար ավելին անեն, քանի որ վերջիններս Թուրքիայի կողմից ահաբեկչական են համարում:
Երեք երկրների միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո հաջորդ մասին ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, թեեւ Ֆինլանդիան պատրաստ է, նշելէ Նիինիստյոն՝ նկատի ունենալով, որ Թուրքիան ձգձգում է բանակցությունները։ Այնուամենայնիվ, «մշտական շփում կա, օրը մի քանի անգամ», եւ բանակցություններն անպայման կշարունակվեն, հավելել է նա։
Թուրքիան վետոյի իրավունք ունի, քանի որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը պահանջում է անդամների միաձայնություն։ Նա պահանջում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն «Քրդական աշխատավորական կուսակցությանը», այլ նաեւ նրա մասնաճյուղերին, եւ որ երկու երկրներն էլ հանեն Անկարային զենք վաճառելու սահմանափակումները։ Նա նաեւ պահանջում է արտահանձնել հյուսիսային Եվրոպայի երկրներում ապաստանած որոշ քրդերի:
«Հնարավոր է՝ Թուրքիայի նպատակներից մեկը իսկապես իր դեմ ուղղված ահաբեկչությունը բացահայտելն է»,- ասել է Նիինիստյոն՝ հավելելով, որ իր երկիրը «դատապարտում է ցանկացած ահաբեկչություն»։
Նիինիստյոյի խոսքով՝ Ֆինլանդիայի հակաահաբեկչական պրակտիկան համապատասխանում է ՆԱՏՕ-ի միջին երկրի գործելաոճին, եւ վերջերս նա վերանայել է համապատասխան օրենսդրությունը, «այնպես որ մենք քիչ բան կարող ենք անել բարելավման համար»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է՝ Թուրքիայի մտահոգությունները «օրինական են» եւ պնդել է, որ ամսվա վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը խնդիրները լուծելու «վերջին ժամկետը չի եղել»։
Նինիստյոն կրկնել է, որ ինքը շահագրգռված չէ, որ Ֆինլանդիան Շվեդիայից առաջ անցնի անդամակցության գործընթացում: Նա նաեւ նշել է անվտանգության հետ կապված մտահոգությունները՝ ասելով, որ Ֆինլանդիան չպետք է սեղմվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի միջեւ՝ վտանգի ենթարկելով իր մատակարարման ուղիները:
«Իմաստուն պաշտպանը հետեւում է, որ իր պաշտպանությունը խորը լինի»,- ավարտել է իր խոսքը Ֆինլանդիայի նախագահը: