Վրանները կհանվեն, փոխարենը կստեղծվեն մարզային կառույցներ. հանրահավաքներն ու ակցիաները կշարունակվեն
Այսօր Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ կանգնած ենք շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունն ընդլայնելու նոր հանգրվանի առաջ և վերափոխման են ենթարկում շարժման կառուցվածքն ու մարտավարությունը, ապա ավելացրել՝ վրանները կհանվեն, փոխարենը կստեղծվեն մարզային կառույցներ. հանրահավաքներն ու ակցիաները կշարունակվեն: