Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու ուղիների մասին իրազեկման արշավ՝ նախադպրոցական հաստատությունների երեխաների համար
Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է իրազեկման արշավ նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից:
Ինտերակտիվ, խաղային հետաքրքրաշարժ մեթոդներով, արևի անհրաժեշտությանը զուգահեռ երեխաները տեղեկացվում են նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտության և ուղիների մասին։
Միջոցառումը կրելու է շարունական բնույթ, իրականացվելու է մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական տարբեր հաստատություններում։
Միայն բնապահպանական կրթության խրախուսումը ներկա և ապագա սերունդների համար կստեղծի կայուն երաշխիքներ էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրում առողջ և բարեկեցիկ կյանքով ապրելու համար: