Վրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»
Մամուլ

Փաշինյանը մոռացավ սահմանամերձ համայնքների մասին». Փաշինյանը խաբել է. մաս 29. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

2019-ի սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ սահմանապահ գյուղերի կյանքն ու այնտեղի բնակիչների առօրյան ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքի համար է կարեւոր ու առաջնային: Վստահեցնում էր՝ սահմանապահ համայնքների երեխաներն ու, առհասարակ, բնակիչները մշտապես զգալու են կառավարության ուշադրությունը:

«Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների «Վերջին զանգի» «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաեւ նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։

Վերջին՝ որպես 100-րդ փաստ՝ սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը շարունակվելու է»,- հպարտորեն հայտարարում էր վարչապետ Փաշինյանը:

2019-ից ուղիղ մեկ տարի անց, սակայն, առ այսօր ՀՀ սահմանամերձ գյուղեր վարչապետ Փաշինյանը, կարելի է ասել, չի այցելել՝ առաջին հերթին անվտանգային նկատառումներից ելնելով: ՀՀ պետական սահմանը, որ 44-օրյա պատերազմից հետո երկարել է 410 կմ-ով, հսկել ու շարունակում են հսկել հողից կառչած, քարից հաց քամող ու իրենց եզերքին հավատարիմ գյուղացիները, որոնք, որպես կանոն, ի տարբերություն պետպաշտոնյաների՝ մեծ-մեծ չեն խոսում: Փաշինյանը, որ խոստանում էր, թե սահմանապահ համայնքները մշտապես իր ուշադրության տակ են լինելու, պատերազմից հետո այնպիսի թիկնազորով է շրջում, որ նրան անգամ մենք՝ լրագրողներս չենք կարողանում հարց ուղղել մի քանի մետր հեռավորության վրա, էլ ուր մնաց թե շրջանավարտների հետ «Վերջին զանգ» նշի: Սահմանապահ համայնքների բնակիչները նախկինի նման մտածում են՝ ինչպես մարել գյուղատնտեսական նշանակության ծախսերի համար վերցրած վարկերի տոկոսները, ինչպես պարատանյութ գնել, իրացնել մթերքը, երբ դաշտ գնալ, որ հակառակորդի թիրախում չհայտնվեն, կամ ինչպես անել, որ վայ-հարեւանը անասուններին չգողանա տանի:

Սրան զուգահեռ՝ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խելացի անասնագոմերի, էժան պարարտանյութերի ու այլնի մասին խոսել, այնինչ այդ ամենից գյուղացիների կյանքը չի հեշտանում: Հետեւաբար Փաշինյանի՝ սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ առավել ուշադիր լինելու մասին հայտարարությունը հերթական սուտն էր:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում