Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը կարող է «սառեցվել»
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը կարող է «սառեցվել», եթե մինչև Մադրիդում դաշինքի գագաթնաժողովը Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք չբերվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա կարծիքով՝ ներկա փուլում պետությունները պետք է առաջ շարժվեն, բայց եթե մինչ Մադրիդը չլուծվեն առկա խնդիրները, ապա վտանգ կա, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գործընթացը կարող է սառչել:
Նա ընդգծել է, որ Ֆինլանդիան «լրջորեն» է վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին: