Ուկրաինայի պարտությունը ձախողում կլինի Եվրամիության և ՆԱՏՕ-ի համար.Մորավիեցկի
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ուկրաինայի պարտությունը ձախողում կլինի Եվրամիության և ՆԱՏՕ-ի համար։ Նա համապատասխան հայտարարություն է արել Հաագայում Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական յոթ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որտե՞ղ է վստահությունը մեր հանդեպ, եթե Ուկրաինան պարտվի։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ Ուկրաինան կպարտվի: Հուսով եմ՝ ոչ»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Նրա կարծիքով՝ նման սցենարը «կնշանակի լիակատար ձախողում և աղետ ԵՄ-ի, մեր արժեքների, ՆԱՏՕ-ի համար»։
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի պետություններին շտապ անհրաժեշտ է ավելի շատ զենք մատակարարել Կիևին։