Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել վրաց հասարակությանը հավաքվել Թբիլիսիի Ռիկե հրապարակում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, կոչ է արել վրաց հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին հավաքվել Թբիլիսիի Ռիկե հրապարակում՝ արտահայտելու Եվրոպա ինտեգրվելու Վրաստանի ընդհանուր ցանկությունը։
«Մենք բոլորս պետք է համախմբվենք և մի կողմ դնենք կարգախոսներն ու առճակատումները: Ես ուզում եմ խնդրել ԵՄ դեսպանին և մյուս դեսպաններին միանալ այս ակցիային»,- երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։
Նա անհրաժեշտ է համարում նման ակցիայի անցկացումը՝ նախքան Բրյուսելում Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը քննարկելը, որպեսզի ցույց տա ողջ վրաց ժողովրդի ցանկությունը՝ դառնալու եվրոպական ընտանիքի անդամ։
Զուրաբիշվիլին ասել է, որ իր այցը Բրյուսել անցած շաբաթավերջին բարդ էր: