Իսրայելի ՊԲ-ն իր զինվորականներին կարգադրել է անհապաղ լքել Թուրքիան
Թուրքիայում իսրայելցիների նկատմամբ իրանական ճնշումների ներքո Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը կարգադրել է, որ այս երկրի տարածքում տեղակայված բոլոր զինվորականներն անհապաղ լքեն այն։
Դա վերաբերում է ինչպես պայմանագրային զինծառայողներին, այդ թվում՝ սպաներին, այնպես էլ ժամկետային զինծառայողներին։
Նշենք, որ Թուրքիա մեկնելու համար զինվորականներն արդեն պետք է հատուկ թույլտվություն ստանային։ Այս բոլոր թույլտվությունները այժմ չեղյալ են հայտարարվել:
Զինվորական անձնակազմին արգելվում է անգամ Թուրքիայի տարածքով տարանցիկ թռիչքներ կատարել այլ երկրներ։