Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. Պուտին
Միջազգային

Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է։

Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, Չինաստանի վճռականությունը մոտ չթողնելու Թայվանին սատարող, իսկ որոշ դեպքերում՝ հրահրող ուժերին, միջամտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նոր գործընթացներ է խոստանում։
Արևմուտքը փորձում է այս հակամարտության շուրջ հակաչինական բլոկ ձևավորել, սակայն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան բավականին զգուշորեն են մոտենում խնդրին, որովհետև կարծում են, որ Թայվանի ուղղությամբ Չինաստանի հնարավոր մարտական գործողություններն իրենց չեն շրջանցելու։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում թեև հակառուսական դաշինք ձևավորվեց, սակայն այն ավելի շատ քաղաքական-քարոզչական բնույթ ունի, նույնիսկ այն պարագայում, որ մեկ տասնյակից ավելի երկրներ միացել են ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցների և ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։
Մյուս կողմից, այստեղ հակազդեցության օրենքները լրիվ իրենց ընթացքի մեջ են և դրանից ՌԴ-ից բացի, որոշների դեպքում՝ շատ ավելի շատ, տուժում են հենց պատժամիջոցներ կիրառող երկրները։

ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքի առկայության և հատկապես վերջին վերանայումների պայմաններում, ՌԴ-ի և Չինաստանի դեն ընդհանուր ճակատի ձևավորումը սկսել է խիստ մտահոգել բոլոր այն երկրներին, ովքեր ավանդաբար գործել են այս ուղղությամբ։

ՌԴ-ի ու Չինաստանի՝ բոլոր ուղղություններով իրենց քաղաքականությունը ներդաշնակեցնելու և համակարգմամբ գործելու մոտեցումը, ուղերձ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ իրենց դիրքերը պաշտպանելու և ամրապնդելու հարցում նահանջ չի լինելու։

Պատահական չէ, որ մեծ թվով երկրները իրենց զինանոցի վերանայման, ռազմական բյուջեների կտրուկ աճի գնալու քաղաքականություն են որդեգրել, ինչը աշխարհի ինչ որ անկյունում պայթելու է։

Բնականաբար աշխարհում այս մասշտաբի ընթացող զարգացումները չեն կարող չմտահոգել Հայաստանին, որովհետև արևելքից և արևմուտքից գործում են երկրներ, ովքեր հարմար առիթի են սպասում իրենց ռազմավարական խնդիրները իրացնելու և Հայաստանի հետ կապված հարցը վերջնական փակելու համար։

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ որակի բանակցություններ են տարվում, բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, դրանք իրենց հավակնությունները բավարարելու են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով։

Այս իշխանությունների պայմաններում իմաստ չկա էլ քննարկելու, թե ինչ պետք է անի Հայաստանը աշխարհում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերից նվազագույնը կորցրած դուրս չգալու համար»։