Ինձ խորհուրդ են տվել հնարավորինս շուտ լքել երկիրը. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ արյունոտ հունվարի իրադարձությունների ժամանակ եղել է Նուր-Սուլթանի իր նստավայրում, չնայած նրան խորհուրդ են տվել հնարավորինս շուտ լքել երկիրը: Այս մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բոլոր հեղաշրջումների նպատակը այլ մարդկանց իշխանության գալն է։ Ինչ վերաբերում է ինձ, այդ բոլոր օրերին այստեղ եմ եղել՝ նախագահական նստավայրի շենքում, ոչ մի տեղ չեմ գնացել։ Ավելին, իհարկե, ես գիշերել եմ այստեղ»,- ասել է Տոկաեւը։
Ղազախստանի նախագահն ասել է, որ անկարգությունների հենց սկզբից ինքը երկիրը լքելու կամ մայրաքաղաքը լքելու մտադրություն չի ունեցել։
«Որոշ «ընկերներ» ինձ առաջարկեցին նստել կա՛մ ուղղաթիռ, կա՛մ ինքնաթիռ և հեռանալ Ղազախստանից։ Բնականաբար, ես սա ոչ մի կերպ չէի պլանավորում և հավատում էի, որ պետք է այստեղ լինեմ մինչև վերջ»,- պարզաբանել է երկրի ղեկավարը։