Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են վերացնել Թուրքիայի մտահոգությունները
Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են վերացնել Թուրքիայի հակաահաբեկչական որոշ մտահոգությունները, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ժամանակը հայտնի չէ:
Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։
«Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցը, մտահոգություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։ Երբ դաշնակիցը մտահոգություն է հայտնում, դա օրինական մտահոգություն է, մենք պետք է նստենք և քննարկենք։ Սա այն է, ինչ մենք հիմա անում ենք։ Ես ողջունում եմ ազդանշանները Շվեդիայից և Ֆինլանդիայից: Նրանք պատրաստ են քայլեր ձեռնարկել այս անհանգստությունը վերացնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը։