Իրանի ռազմատենչության պայմաններում համագործակցություն է անհրաժեշտ. Իսրայելի Պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կոչ է արել երկրին և տարածաշրջանի այլ պետություններին՝ Վաշինգտոնի հովանու ներքո, զարգացնել իրենց ռազմական ներուժը՝ «ի դեմ Իրանի սպառնալիքի», հայտնում է The Jerusalem Post-ը։
«Իրանի ռազմատենչության պայմաններում ոչ միայն համագործակցություն է անհրաժեշտ, այլ նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ տարածաշրջանային զարգացում, որը կամրապնդի բոլոր ներգրավված կողմերին: Մենք մշտապես աշխատում ենք դրա վրա՝ հանուն Իսրայելի քաղաքացիների անվտանգության»,- ասել է Գանցը։