Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Նիկո՛լ, դու չէի՞ր հրապարակել մյունխենյան հիմար սկզբունքները՝ թե դա էլ էր Սերժ Սարգսյանն արել․ դու չէի՞ր, որ ասում էիր՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ես․ դու չէի՞ր․․․

Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց քանի որ ազնիվ չէ, ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ, Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթին։

ՀՀԿ փոխնախագահը մասնավորապես գրել է․

«Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո քայլերով միտումնավոր բերած իր պարտությունը, ոչ մի արդարացում չունի:

5000 զոհերը, 9500 ք/կմ կորցված տարածքը, միլիարդավոր դոլարների կորուստները, բանակն ավիրելու, պետությունը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատվությունը Նիկոլի ու իր խունտայի վրա է: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատվությունը մեր տարիների իշխանության համար, բայց ոչ երբեք թրքահաճո ՔՊ-ականների ու դավադիր Նիկոլի կործանարար գործողությունների համար:

Դու եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կառավարչական ու քաղաքական կարողությունների 1 տոկոսի չափ խելք և հմտություն ունենայիր, այսօր այդ ամբիոնից ոչ թե ամոթալի ու կեղծ արադարացումներից կխոսեիր, այլ քո ձեռքբերումներից, որոնք գոյություն չունեն ոչ մի ոլորտում:

Դո'ւ ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին՝ օտարածին կառույցների օգնությամբ, 2018թ. զավթել իշխանությունը և երկիրը հասցրել այս վիճակին: Ոչ ոք քեզ չէր խնդրում գալ և «փրկել» Արցախը «նախկիններից»: Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, ի նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա և ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը:

Նիկո՛լ, դու երևի մոռացել ես նաև, որ դու էիր Ալիևին ասում, որ կառուցողական ու կիրթ մարդ է: Նաև մոռացել ես, որ քո սիրելի Ալիևը քեզ էր ծաղրում, ասելով՝ «ի՞նչ եղավ Փաշինյան»: Դու չէի՞ր, որ ասում էիր՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ես՝ առանց պարզաբանելու, թե ի՞նչ ես բանակցում: Դու չէի՞ր, որ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակութունը դրեցիր վատ վիճակի մեջ՝ հանիրավի բերման ենթարկելով նրա գլխավոր քարտուղարին: Դու չէի՞ր հրապարակել մյունխենյան հիմար սկզբունքները, որով վերջնականապես արժեզրկեցիր ԵԱՀԿ ՄԽ դերն ու նշանակությունը, թե դա էլ էր Սերժ Սարգսյանն արել:

Իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, թե՞ էլի դու էիր: Իսկ ով էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ:

Երևի ես եմ սևացրել, պախարակել, գող ու ավազակ անվանել այն գեներալներին ու հրամանատարներին, ովքեր գիտեին ինչպես կռվել Ադրբեջանի դեմ ու ինչպես պաշտպանել սեփական երկիրը:

Նիկո՛լ, հավատա, մարդկայնորեն հասկանում եմ քեզ, նաև պառլամենտում այսօրվա քո ելույթի իմաստը: Դու այլ տարբերակ այսօր ուղղակի չունես և ստիպված փորձեր ես անում քո ձախողումները ուրիշների վրա գցել: Դա մարդկային հոգեբանության մի մասն է, հատկապես, որ դու ուժեղ ու պատասխանատու մարդ չես: Թույլ մարդու համար, միշտ էլ մեղավոր են ուրիշները:

Այսօրվա քո ելույթը խոսում էր նաև քո տխրահռչակ իշխանության ցայտնոտի մասին: Ոչ մի խոսք չասեցիր ապագայի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի վաղվա օրվա մասին, որովհետև դու էլ գիտես, հասկացել ես, որ ասելիք ուղղակի չունես: Քեզ մնացել է ընդամենը ժամանակ ձգել, որն աշխատում է ի վնաս Հայաստանի»: