Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Մենք վստահորեն ունենալու ենք փոփոխություններ, ու դրանք կլինեն, երբ քաղաքական օրակարգերը ու դրանք ներկայացնողները համապատասխանեն հանրային պահանջարկին ու գեպոլիտիկ իրողություններին. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն  Ղևոնդյանը գրել է. «Երեկ «Դիմադրության» շարժումը հայտարարեց, որ ֆրանսիական հրապարակում վրանները հավաքելու է ու փողոցային քաղաքական պայքարի նոր ֆորմատների ու մարտավարության է անցնում:

Այս թեմայի վերաբերյալ կփորձեմ քաղաքագիտական ու տեխնոլոգիական մի քանի դիտարկում անել:

Նախ՝ վրանային ճամբարը քաղ. տեխնոլոգիական մեթոդ էր, որ նպատակ ուներ փողոցային քաղաքական պայքարի հարթակ ստեղծել, որը, կարծում եմ, անցած 44 օրվա ընթացքում, մի զգալի մասով կայացավ: Դրա ցուցիչ էին հրապարակում օր օրի ավելացող վրանների քանակը, քննարկումների նորանոր հարթակներն ու թեմաները, նոր մարդիկ և տարաբնույթ միջոցառումները: Այսինքն՝ տեխնոլոգիական առումով ֆրանսիական հրապարակի վրաններն իրենց առջև դրած խնդիրը լուծեցին՝ կարողացան իրենց շուրջ կենտրոնացնել ընդդիմադիր շերտեր ու նաև պասիվ որոշակի թվով շրջանակներ, որոնք դարձան Դիմադրության շարժման ակտիվը:

44 օր ձգված Դիմադրության շարժման ֆորմատը, որ նպատակ էր հռչակել ներկա վարչախմբից ազատվելը, իր հիմնական նպատակին այս փուլում չհասավ: Սակայն նշեմ, որ առաջադրված խնդիրների մասով կարողացավ որոշակի լուծումներ տալ՝ մասնավորապես անտարբեր, իներտ, աբսենտեիստ մարդկանց մոտ պայքարի ու քայլ անելու մոտիվացիա առաջ բերեց պետականակործան ներկա գործընթացներում հնարավոր մասնակցության մասով: Դրան նրանք հասան հանրահավաքների, քայլերթերի, այնպես էլ ճանապարհների պարալիզացման, ակտիվ մեդիա քաղաքականության և այլ ակցիաների, գործիքների միջոցով: Ավելին՝ կարողացան իրենց շուրջը ակտիվ ընդդիմադիր շրջանակ ձևավորել, որը պարբերաբար բարձր մոտիվացիայով մասնակցում էր ակցիաներին՝ ցույց տալով քաղաքական պայքարի ակտիվ որակներ: Դրա թվային ցուցիչներից էր այն, որ փողոցային ակցիաների ողջ ընթացքում Դիմադրության շարժումը ունեցավ մոտ 2600 բերման ենթարկված ՀՀ քաղաքացի:

Պայքարի քաղաքական ու բովանդակային կոմպոնենտն իր մեջ փաստացիորեն ամփոփում էր երեք հիմնական ուժերի ՝ «Հայաստան» Դաշինք - ՀՅԴ, ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության քաղաքական ու գաղափարական պլատֆորմները. հրապարակում առկա էին նաև մի շարք նոր կուսակցություններ, թիմեր, խմբեր, հայրենակցական միություններ, Հ/Կ, հիմանդրամներ, որոնց գաղափարական մոտեցումները տեղավորվում էին պետություն պահելու ու Արցախը չհանձնելու միջակայքում: Սա արձանագրում է մեկ կարևոր իրողություն, որ պետականակործան ներկա իրողությունների ներքո երբեմն նաև իրար նկատմամբ քաղաքական սիմպատիա չունեցող քաղաքական շրջանակները պատրաստ են միացյալ պայքարի: Սա շատ կարևոր արձանագրում է հատկապես գալիք քաղաքական գործընթացներում պլանավորում անելու մասով:

Ակնհայտ էր որ «Դիմադրության» շարժումը ուներ կազմակերպչական, տեխնիկական, արարողակարգային, օպերատիվ կառավարման ու փողոցային պայքարի տարբեր կոմպոնենտներ իրական ժամանակի մեջ անհրաժեշտ չափով արդյունավետ մեկտեղելու հետ կապված մի շարք խնդիրներ: Մի պահ մենք հայտնվել էին մի իրավիճակում, երբ մարդկանց հետ զրույցներում, գրեթե բոլորը ասում էին, թե հրապարակի բեմից ո՞վ ի՞նչ պետք է ասի ու ինչպես, ի՞նչ շեշտադրումներով. ստացվել էր «ազգ - քաղ տեխնոլոգ» իրավիճակը, որը սակայն լավ է, քանի որ մարդկանց մոտ սրտացավության մղումներից էր դա արվում:

Գաղափարական առումով արձանագրենք նաև, որ որքան էլ «Դիմադրության» շարժումը փորձեց փողոցային պայքարի լեգիտիմությունն ուղղակիորեն կապել երկիրը ու Արցախը փրկելու նպատակադրման հետ, դա անհրաժեշտ չափով չստացվեց, որի մասին նաև իր խոսքում նշեց նաև շարժման լիդերը. «հրեշավոր նախկինների վերադարձի ստվերը» և «Դիմադրության» շարժման հանրահավաքներին նախկինների հետ ասոցացվող օդիոզ կերպարները, մի շարք հանրային նեգատիվ ընկալում ունեցող չինովնիկների առկայությունը ամեն կերպ պայմաններ ստեղծեցին, որ «երկիրը փրկելու» օրակարգը տորպեդահարվի «նախկինների իշխանության վերադառնալու» կենցաղային ընկալմամբ, որը և բավական արդյունավետ օգտագործեցին իշխանական մեդիա ու քարոզչական շրջանակները:

Բավական գնահատելի էր նաև այն, որ շարժման քաղ. որոշում ընդունող ակտիվը միգուցե ոչ միշտ ու միգուցե ոչ անհրաժետ չափով, բայց սեփական քաղաքական մենեջմենտի ու օպերատիվ կառավարման մեջ հաշվի էր առնում շարժման սկզբնական փուլում թույլ տրված բացթողումները և փորձում շտկումներ անել: Փաստացիորեն կարելի է արձանագրել, որ վրանային պայքարի ավարտը և Դիմադրության շարժման վերաֆորմատավորումը, տրանսֆորմացումը կարելի է դիտարկել նաև այդ պրիզմայով:

Իհարկե կարելի է առավել դետալիզացնել ու անդրառանալ ելույթներին ու մեսիջներին, հարթակներից կոչեր անող մարդկանց ու շրջանակների ու քաղական ակցիաների արդյունավետության ամենատարբեր կետերին, սակայն դա իհարկե շատ երկար ու միգուցե հոգնեցուցիչ կլինի:

Կարելի է ընդհանրացնել և մեկ հիմնական արձանագրում անել, որ մենք այսօր ունենք պասիվից ակտիվ ընդդիմադիր կեցվածքի վերափոխվող հանրային (հիմնականում քաղաքաբնակ) շրջանակ, որը անհրաժեշտ քաղաքական առաջարկի պայմաններում լայն քաղաքական մասնակցություն կցուցաբերեն երկրի քաղաքական կյանքում:

Այսօր ՀՀ-ում հասարակության մի ստվար շերտ է առկա, որ քաղաքական ուժերից սպասում է ճիշտ, սպասված, հիմնավոր, ոչ պոպուլիստական քաղաքական առաջարկի, որը կհամապատասխանի իր քաղաքական քիմքին, որի համաձայն էլ նա քաղաքական վարք կցուցաբերի:

Մենք վստահորեն ունենալու ենք փոփոխություններ, ու դրանք կլինեն, երբ քաղաքական օրակարգերը ու դրանք ներկայացնողները համապատասխանեն հանրային պահանջարկին ու գեպոլիտիկ իրողություններին»: