Արցախյան շարժումից շատերը հետագայում ուրացան Արցախը՝ լքելով ոչ միայն գաղափարն, այլև պայքարի համար ընկած ընկերներին․ Հովհաննես Իշխանյան
1988-ին Արցախի պաշտպանության համար նստացույց արած ուսանողներն են: Վերադարձել են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է գրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
«Արցախյան շարժումից շատ-շատերը հետագայում ուրացան Արցախը՝ լքելով ոչ միայն գաղափարն, այլև իրենց պայքարի ու պայքարի համար ընկած ընկերներին:
2018-ի շարժումը ժողովրդավարության համար էր: Այստեղ էլ շատ-շատերը ուրացան ժողովրդավարությունը:
Բայց ինչն է հետաքրքիր. ոնց որ թե նրանք, ովքեր ուրացան Արցախը, նրանց ժառանգներն ուրացան ժողովրդավարությունը: Արդյունքում ուրացան և՛ Արցախը, և՛ ժողովրդավարությանը»,-գրել է նա։